Այսօր: Հինգշաբթի, 22 Փետրվարի 2018թ.
Դավթաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԴԱՎԹԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ԱՉՔԻ ՇԱՐԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ԿԺԱՄԱՆԻ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Հովսեփ Հովսեփյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
22/01/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
20/04/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Աչքի շարժական հիվանդանոցը կժամանի Արագածոտնի մարզ

 

,,Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը,, (ՀԱՆ ԲՀ), ,,Շաքարային դիաբետի համաշխարհային հիմնադրամ,, և ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ, Արագածոտնի մարզում 2018 թվականի փետրվարի 1-ից իրականացնելու են “Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից” սկրինինգային ծրագիրը: Այն ուղղված է լինելու շաքարային դիաբետով հիվանդների շրջանում կուրության բերող ակնային հիվանդությունների բացահայտմանը և բուժմանը՝ այդպիսով կանխարգելելով կուրության առաջացումը:
Ծրագրի իրականացման ընթացքում մարզի առողջության պահպանման առաջնային օղակներում կարճ ժամանակահատվածով (3-4 շաբաթ) տեղադրվելու են ակնահատակը նկարող հատուկ սարքեր՝ նպատակ ունենալով ախտորոշել մարզի շաքարային դիաբետ ունեցող հիվանդների ակնային հիվանդությունները: Ակնաբույժները և բուժքույրերը իրականացնելու են հիվանդների ակնահատակի նկարում, ակնային սկրինինգ և ախտորոշում՝ անհրաժեշտության դեպքում հիվանդներին ուղեգրելով ՀԱՆ-ի աչքի շարժական հիվանդանոց, որտեղ նրանք բարեգործական հիմունքերով ստանալու են լազերային բուժում: 
Աչքի շարժական հիվանդանոցը մարզում գործելու է 2018 թվականի մարտի 19-ից մինչև ապրիլի 20-ը

 

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ,Դավթաշեն համայնք,1-ին փող. շենք 11

093-55-90-28,077-55-90-28

davtashen.aragatsotn@mta.gov.a

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԱՎԹԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner