Այսօր: Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2019թ.
Դավթաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՎԹԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.08.19 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.davtashen.am
Հարգելի այցելուներՈւրախ եմ ողջունել ձեզ Դավթաշեն համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Դավթաշեն համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով:Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:Ակնկալում ... Մանրամասն
12.08.19 Օգոստոսի 11-ին Նավասարդի տոնն է. Հայկական տոմարով սկսվում է 4507 թվականը
Հին հայկական տոմարով օգոստոսի 11-ը տարվա առաջին օրն է: Ըստ ավանդության Հայկ Նահապետը, չցանկանալով հպատակվել Ասորեստանի տիրակալ Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարատի երկիրը: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարատի երկիր: Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում: Մ. թ. ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ին սկսվում է ահեղ ճակատամարտը: Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած տապալվում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում:Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը: ... Մանրամասն
05.07.19 Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է
Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր:  1995թ.-ի նույն օրը ՀՀ հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը՝ որպես երկրի հիմնական օրենք:Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն և համաձայն  «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ  օրենքի՝  համարվում է ոչ աշխատանքային օր:Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Սահմանադրության մեջ 2005թ.-ի նոյեմբերի 27-ին ՀՀ հանրաքվեով կատարվել են մի շարք փոփոխություններ: Անփոփոխ են մնացել միայն 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները:Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ... Մանրամասն
08.06.19 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԴԱՎԹԱՇԵՆՈՒՄ
Հունիսի 8-ին «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակում անցկացվող համապետական շաբաթօրյակի շրջանակում Դավթաշեն համայնքում անցկացվեց համապետական շաբաթօրյակ:Համայնքի ղեկավար Գևորգ Հովհաննիսյանի  կարգադրությամբ  համայնքում համապետական  շաբաթօրյակը կազմակերպելու նպատակով ստեղծված կազմկոմիտեն իրականացրեց նախապատրաստական և կազմակերպչական բոլոր աշխատանքները:Մաքրման աշխատանքները, որոնք մեկնարկել էին վաղ առավոտից տարվեցին արդեն նախապես ճշտված վայրերում: Ըստ անհրաժեշտության՝ մասնակիցներն ապահովվեցին համապատասխան գործիքներով ու պարագաներով, իսկ մաքրման աշխատանքների ժամանակ հավաքված աղբը ժամանակին տեղափոխվեց:Համայնքի մաքուր և բարեկարգ տեսքը սկսվում է յուրաքանչյուր ... Մանրամասն
01.06.19 Հունիսի 1՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20), Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (հունիսի 4) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (16 հունիս)։Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին[1], 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են միջոցառումներ։ՊատմությունԱնցած ... Մանրամասն
29.05.19 2019ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՄԱՍԻՆ

 2019թվականի հունիսի 8-ին տեղի կունենա համապետական շաբաթօրյակ:

Սիրելի Դավթաշենցիներ մասնակցենք 2019թ. հունիսի 8-ի համապետական շաբաթօրյակին, մեր համայնքը դարձնենք ավելի մաքուր և ավելի բարեկարգ:

28.05.19 Մայիսի 28. Հայաստանը տոնում է Առաջին հանրապետության օրը
Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ առավ 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո և գոյատևեց երկու տարի:Հայաստանն այսօր նշում է Հանրապետության տոնը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ` հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:Մայիսի 29-ին ՀՅԴ արևմտյան և արևելյան բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը, ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. քառ. կմ էր, բնակչությունը՝ 700 հազար:Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ բնաջնջման ծրագրից ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Հայի ուժը - Դավթաշեն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ,Դավթաշեն համայնք,1-ին փող. շենք 11

094-01-44-41,077-55-90-28

davtashen.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner